Հայաստանն այսօր իրոք լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ցավոք, տարին սկսել ենք ցնցումներով` տնտեսական-ֆինանսական պրոբլեմներ, սահմանային լուրջ բախումներ, զոհեր, Գյումրիի սպանդ, Բերձորի սադրանք, անմարդկային լկտի սպանությունների շարք…
Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Ռեժիմը չկարողացավ հանդուրժել ուղղամիտ արվեստագետին, նա փուշ էր շատերի կոկորդում: Վարդան Պետրոսյանին դատեցին, որպեսզի վախեցնեն ոմանց, որպեսզի սանձ դնեն մյուս քիչ թե շատ ազատ մտածող արվեստագետների լեզվին ու համարձակությանը:
Հայաստանի 3-րդ հանրապետության ազգային բանակն այսօր դառնում է 23 տարեկան:
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Լսում, կարդում, դիտում և զարմանում եմ մերօրյա քաղաքական ու այլազան «վերլուծաբանների», ազգային, քաղաքական գործիչների վրա, երբ բարբաջում են ինքնիշխանության կորստի, Ռուսաստանին կամակատար լինելու, վասալային կարգավիճակի մասին:
Շատ եմ ուզում հասկանալ, թե պաշտոնական Ռուսաստանն իր կեցվածքով ինչու է ամեն ինչ անում, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնի: Այդ կապակցությամբ, իմ, որպես հասարակ հայ մարդու մեջ, մի շարք հարցեր են առաջանում.
Որ սա խնամքով մշակված սադրանք էր՝ համոզված եմ, ոչ ոք չի կասկածում: Որ էդ սադրանքը հե՛չ Արջին ձեռնտու չէր, հավատացած եմ՝ դարձյալ կասկածող չկա: Լավ, բա ո՞ւմ էր ձեռնտու: Քեռի Սեմի՞ն: Քյավթառ Եվրոպայի՞ն:
Ֆեյսբուքի ռազմական փորձագետների, քաղաքագետների, միջազգայնագետների, դիվանագետների հոծ բանակը հիմա էլ զբաղված է քննչական գործողություններով: Բոլորը «պրոֆեսիոնալ» հետաքննիչներ, քննիչներ և փորձագետներ են: Բոլորն արդեն պուարոներ, շերլոկներ ու մեգրեներ են:
Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ չխառնվել քաղաքական, կրոնական, «մարդասիրական» ու «սրտաճմլիկ հայրենասիրական» գրառումների, բայց կա մի ցեց, որ նեղում է ինձ՝ վերջիվերջո, իմանալ-տեսնել ճանապարհը ու անցնել այն, տարբեր են՝ ինչպես լողալու մեծ ցանկությունն ու բուն երևույթը ջուրը մտնելու:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...